Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ռաուլ Կաստրոն երախտապարտ է Հռոմի պապին

Ռաուլ Կաստրոն երախտապարտ է Հռոմի պապին
20.09.2015 | 21:07

Կուբան երախտապարտ է Հռոմի պապին Հավանայի և Վաշինգտոնի երկխոսությանը սատարելու համար՝ հայտարարել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն Հռոմի պապին Հավանայում դիմավորելու պաշտոնական արարողության ժամանակ: «Մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ ԱՄՆ-ի և Կուբայի երկխոսությանն աջակցելու համար»,- հայտարարել է նա: Կաստրոյի խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը «արդարության վերականգնման և խնդիրների լուծման» ճանապարհին առաջին քայլն է: «Շրջափակումը, որը վնաս է հասցնում մարդկանց, զրկանքներ է բերում կուբացի ընտանիքներին, դաժան է, անբարո, անօրինական և պետք է դադարեցվի: Տարածքը, որ ուզուրպացվել է Գուանտանամոյի բազայի կողմից, պետք է վերադարձվի Կուբային»,- ասել է նա: Հռոմի պապի առաքելական այցը Կուբա կտևի մինչև սեպտեմբերի 22-ը: Կաթոլիկների առաջնորդը պատարագ կմատուցի մայրաքաղաքում և արևելյան շրջաններում, պաշտոնական բանակցություններ կունենա Ռաուլ Կաստրոյի հետ, կայցելի կուբացիների համար սուրբ վայրեր:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ